Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը կհետաձգվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում այսօր ընդգրկված էր նաև առողջապահության ոլորտում գործող բոլոր ռազմավարական ծրագրերով նախատեսված միջոցառումների արդիականացման, ինչպես նաև կրկնվող և աննպատակահարմար միջոցառումների բացառման վերաբերյալ որոշման նախագիծը:

Այդ նախագծում առկա է նաև «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի` Ազգային ժողովի շրջանառությունից դուրս գալուն: ՀՀ առողջապահության նախարարությունն առաջնահերթ է համարում հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև հանրային և մասնագիտական քննարկումների իրականացումը:

Ըստ նախագծի` առաջիկա 2 տարիների ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը նպատակահարմար է գտնում ներդնել հանրային իրազեկման ծրագիր`ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ուղղությամբ բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով:




Լրահոս