Հայաստանի տնտեսական աճի տեմպերը սկսել են դանդաղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ԱՎԾ-ի, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 6.2 տոկոս: Այս ցուցանիշը հնարավոր է եղել ապահովել հիմնականում արդյունաբերության հաշվին, քանի որ գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում շարունակական անկում է եղել:

Միայն թե, նկատենք, որ ամսական կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերը սկսել են նվազել. եթե մայիսին ապրիլի համեմատ ՏԱՑ-ն աճել էր 11.2 տոկոսով, հունիսին՝ մայիսի համեմատ 9.1 տոկոսով, ապա հուլիսին նախորդ ամսվա համեմատ աճը 5 տոկոս է եղել: Թե ինչն է պատճառը, դժվար է միանշանակ ասել: Փոխարենը դժվար չէ ենթարել որ տնտեսական աճի տեմպերի նվազման միտումները կպահպանվեն տարվա ընթացքում, առավել եւս, երբ շատ շուտով իրենց բացասական հետեւանքները զգացնել կտան ՌԴ-ի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները: Եւ այս առումով չի բացառվում, որ տարեվերջին տհաճ անակնկալներ լինեն:




Լրահոս