Samsung ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի նոր մոդել, որի գինը գերազանցում է iPhone X-ի արժեքը: Ria.ru-ն հայտնում է, որ W2018 բացվող-փակվող մոդելն ունի երկու Full HD էկրան, 12 և 5 մեգապիքսելանոց տեսախցիկներ:
Հայտնի է, որ սկզբնական շրջանում W2018-ը վաճառքի կհանվի միայն Չինաստանում: Դրա գինը կհասնի 2400 դոլարի: Սակայն ոլորտի մասնագետները կարծում են, որ նորույթի թույլ տեղը կարող է լինել դրա ծրագրային ապահովումը: