Այսօր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյան լրագրողների հետ զրույցում ներկայացրեց երեկ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած դեպքի մանրամասները:
Հիշեցնենք` հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Մովսես Հակոբյանի փոխանցմամբ` որ զինծառայողը զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից: Իսկ երբ զինվորին փորձել է օգնության հասնել հրամանատարը, վիրավորվել է նաև նա:
Ապա մեկ այլ խումբ է մեքենայով գնացել նրանց օգնության: Հակառակորդի կրակոցների հետևանքով խմբից մեկ զինվոր ևս վիրավորվել է: Արդյունքում` երեկվա դեպքերի հետևանքով ունենք մեկ զոհ երկու վիրավոր:
Մովսես Հակոբյանը հայտնեց, որ վիրավորների վիճակը նորմալ է, նրանք թեթև վնասվածքներ են ստացել: