Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում
Ինչպես շատերը, այս տատիկը նույնպես ծանոթանում է օրվա մամուլին: Հավանաբար նա էլ ունի իրեն հուզող բազում հարցեր, որոնց պատասխանները փորձում է գտնել մեր օրաթերթի էջերում:
ՀԱՐՑ. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը կարո՞ղ է ստանալ աշխատանքային գրքույկը, այն դեպքում, եթե նա այլ վճարովի աշխատանքի է անցնել: Եթե այո, ապա ինչպե՞ս:
Լեւոն Թորոսյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղծառայութան կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը պետք է խորհուրդ ներկայացնի գրավոր դիմում` իրեն կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու վերաբերյալ: Խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում` քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու մասին, որից հետո աշխատանքային գրքույկը տրվում է քաղաքացուն:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ նշված ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտի ստաժ: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը խորհուրդ մուտքագրվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, խորհուրդը կայացնում է որոշում` կադրերի կարճաժամկետ ռեզերվից կամ կադրերի երկարաժամկետ ռեզերվից հանելու մասին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե երեխան ունի հաշմանդամության կարգ, ապա նրա տնային ուսուցման հարցն ինչպե՞ս է կազմակերպվում:
Սիլվա Հասրաթյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը, որի համաձայն՝
տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են`
գ) բնածին շեղումներ; ողնուղեղային ճողվածք, ողնաշարի ճեղքվածք, բնածին արատներ; ողնաշարի բնածին այլ անկանոնություններ; նյարդային համակարգի բնածին այլ անոմալիաներ; ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ եւ ձեւափոխումներ;
դ) այլ օրգան-համակարգերի խանգարումներ`
լեւմատիզմ՝ ակտիվ փուլում՝ շարունակական ռեցիդիվող ընթացքով; պանկարդիտ; սրտի բնածին արատներ` սուբկոմպենսացիայի եւ դեկոմպենսացիայի փուլում; քրոնիկ թոքաբորբ` տարածուն պրոցեսի եւ արտահայտված ինտոքսիկացիայի առկայության դեպքում; հաճախակի ծանր նոպաներով կամ երկարատեւ ասթմատիկ վիճակով ընթացող բրոնխիալ ասթմա; նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ; մուկովիսցեդոզի ծանր ձեւեր; քրոնիկ հեպատիտ եւ ասցիտի երեւույթներով ընթացող լյարդի ցիրոզ; տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ; արյան մակարդելիության խանգարում՝ տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում:
«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդհանուր կամ հատուկ նախադպրոցական հիմնարկներում հաշմանդամ երեխաների դաստիարակության դեպքում, նրանց ծնողների համաձայնությամբ, այն կարող է իրականացվել տնային պայմաններում: Նման դեպքերում ծնողներից մեկին կամ նրան փոխարինող անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են նյութական ապահովություն եւ արտոնություններ: