Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը մերժվեց ՀՀ երեք դատական ատյանների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2017 թվականի մայիսի 12-ին կաշառքի գործով նա կալանավորվել էր:
Նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու համար փաստաբանը դիմել էր առաջին ատյանի, վերաքննիչ, հետո վճռաբեկ դատարան, բայց միջնորդությունները մերժվել էին: Եւ դատավորը գրավի դիմաց ազատություն չստացավ: