Մարտի 14-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երեւանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Թեման` Լույս է տեսել Մեծ եւ Փոքր Հայքերի գավառների ուսումնասիրությանը նվիրված «Հայաստանի պատմություն» գրքաշարի երրորդ հատորյակը, որը ներկայացնում է Արծկե գավառը:
Գրքի շնորհանդեսից զատ ասուլիսին անդրադարձ կկատարվի նաեւ հիմնադրամի` նախորդ տարի իրականացրած հիմնական աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին, Հայաստանում եւ հարեւան երկրներում գտնվող հայկական հուշարձանների վիճակին:
***
Մարտի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Սահմանադրական փոփոխությունների և դրանցից անկնալվող արդյունքների մասին:
ՄԱՐՏԻ 14-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարությանաշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանի, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ ԿարինեԴանիելյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Մարտի 14-ը գետերի միջազգային օրն է: Բանախոսները կանդրադառնան Հայաստանի գետերի, ջրային տարածքների աղտոտվածության խնդրին, դրա լուծմաննուղղված աշխատանքներին:
***
Տեղեկացնում ենք, որ մարտի 14-ին ժամը 10.00-ին Էրեբունի բիզնես կենտրոնի «Էրեբունի» հանդիպումների սրահում, 9-րդ հարկ, տեղի կունենա ՀՀ Քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում:Քննարկումը կանցկացվի Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի նախագահությամբ, ներկա կգտնվեն ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Եվրոպայի խորհրդի գրասենյակը Երևանում սիրով հրավիրում է Ձեզ լուսաբանելու այս միջոցառումը: Կից ուղարկում ենք մամուլի հայտարարությունը:
Միջոցառումը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակներում:
***
Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ։
Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող թիմերն ու ընկերությունները։ 2018 թ.–ի հունվարին մեկնարկած մրցույթի առաջին փուլի շրջանակում ֆինանսավորում է ստացել 9 ընկերություն։
Ասուլիսի բանախոսներն են.
– «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը
– ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը
– ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության համագործակցության բաժնի ղեկավար Հոա–Բինհ Աճեմյանը
– ՀՀ–ում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը
***
13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասնակցությամբ:
Ասուլիսի թեման է՝ «Գրիգոր Եղիազարյան ֆեստ. Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը` նվիրված անվանի կոմպոզիտորի 110-ամյակին»:
Ամենամյա երաժշտական այս նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին։
Ստեղծման առաջին իսկ օրից Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այս նախաձեռնությունը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում և կյանքի է կոչվում նախարարության հովանավորությամբ։
***
Մարտի 14-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Ռազմինֆո մասնագիտացված կայքի Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի ասուլիսը։
Թեման՝ «Ադրբեջանում մարտի 12-17-ը տեղի ունեցող լայնածավալ – նախըտրական զորավարժությունները. առաջին անգամ դիրքեր «վերականգնելու» սցենարով զորավարժության նպատակը և հայկական կողմի վերաբերմունքը։ Զենքի գնումների ծավալները՝ SIPRI-ի հոդվածը. Նախընտրական Ադրբեջան և նախընտրական քարոզարշվի արդյունքները»։