Նախարարությունը չի կարողացել հանքերից բյուջե գումար հավաքագրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` վերջին տարիներին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման համար տրված արտոնագրերի, թույլտվությունների դիմաց վճարները թերի է հավաքագրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016 թվականին պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման համար տրված արտոնագրերի, թույլտվությունների դիմաց պետական բյուջեով նախատեսվել է հավաքագրել 749 մլն 500 հազար դրամի պետական տուրք: Սակայն նախարարությանը հաջողվել է հավաքագրել ավելի քիչ՝ 527 մլն 130 հազար դրամ:

Պարզվում է` անցած տարվա ընթացքում առանձին ընկերություններ սնանկ են ճանաչվել եւ լուծարվել են, ինչի արդյունքում դրանց պարտավորությունները չեն արտացոլվել: Միաժամանակ տեղեկացանք, որ վերջին տարիներին նվազել են հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների իրացման շրջանառությունը: Օրինակ` 2014 թվականի տարեկան 618.8 մլրդ դրամ իրացման շրջանառության համեմատությամբ` 2016 թվականին այն նվազել է 46.9 մլրդ դրամով եւ կազմել 569.9 մլրդ դրամ:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս