Հրաշալի օր է սիրային ժամադրությունների համար. ապրիլի 27-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ: Ոչինչ հեշտ չի տրվում: Ձեր համառությունն այսօր ձեր օգտին չէ: Ոչ մի կերպ չեք հրաժարվում այն գործերից, որոնք դատապարտված են անհաջողության՝ անիմաստ վատնելով ձեր ժամանակն ու նյարդերը:Երբեմն էլ վիճում եք այն մարդկանց հետ, ովքեր,ամեն կերպ, փորձում են հետ պահել ձեզ սխալներից:

Սիրահարված զույգերին բարդ օր է սպասվում: Շատերը կդժվարանան կողմնորոշվել իրենց զգացմունքների մեջ: Այդ ուղղությամբ աշխատելու փոխարեն, իրենց երկրորդ կեսին, հաճախ անհիմն, պահանջներ կներկայացնեն: Կարևոր հարցերում որոշումներ կայացնելու համար օրը բարեհաջող չէ:

Ցուլ: Այսօր շատ խնդիրներ կծագեն: Դրանք լուծելու հարցում, անկասկած, աջակցության կարիք կզգաք: Ձեզ կհաջողվի իրավիճակը դեպի լավը փոխել, եթե առաջնորդվեք միմիայն ողջախոհությամբ և մի կողմ դնեք հույզերը, որոնք այսօր առավել հակասական են:

Հոգեկան հավասարակշռությունը կօգնեն վերականգնել մանրուքների հանդեպ ուշադրություն պահանջող զբաղմունքները: Փորձեք զբաղվել ձեռագործությամբ, արհեստի որևէ տեսակ ընտրեք, վերանորոգեք կենցաղային տեխնիկա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է հաճելի հանդիպում, որի մասին երկար էիք երազել:

Երկվորյակ: Այսօր ամենքին կթվա, թե խնդիրներ ունեք և կշտապեն խորհուրդներ տալ: Այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակը ձեզ լիովին գոհացնում է: Տեսնում եք այն առավելություններ, որոնք մյուսները չեն նկատում: Հենց այս պատճառով էլ այսօր փորձեք ինքնուրույն գործել, ժամանակ մի վատնեք բացատրությունների վրա, դրանք, միևնույն է, ճիշտ չեն ընկալվի:

Բարեհաջող օր է խոշոր գնումներ կատարելու համար: Ֆինանսական հարցերում կարող եք ապավինել ներքին ձայնին: Եթե մտադրված եք փոխել աշխատանքը, ապա այսօր հրաշալի օր է ընկերների հետ այդ հարցը քննարկելու համար: Հնարավոր են անսպասելի, բայց և շատ գայթակղիչ առաջարկներ:

Խեցգետին: Օրվա մեծ մասը կանցնի այլոց թույլ տված սխալներն ուղղելով: Հույս չունենաք, թե ձեզ երախտապարտ կլինեն, շատերն անգամ չեն էլ նկատի՝ իրավիճակը հարթելու ձեր բոլոր ջանքերը: Լավ տրամադրություն պահպանելու համար գովաբանեք ու փայփայեք ինքներդ ձեզ:

Բարեհաջող օր է ուղևորությունների համար, այդ թվում՝ չնախատեսված: Այսօր անգամ ամենաերկար շրջագայությունը ձեզ չի հոգնեցնի: Կարող եք զբաղվել յոգայով, պիլատեսով: Պարերը՝ կառույգացնեն,իսկ ուժային մարզումները ցանկալի է հետաձգել:

Առյուծ: Խնդիրները սպասվածից ավելի շատ կլինեն: Բարեբախտաբար դրանք լուրջ չեն, և շատ ժամանակ չի պահանջվի լուծումներ գտնելու համար: Այսօր ձեզ կհաջողվի աջակիցներ ձեռք բերել և, նրանց հետ համատեղ, կյանքի կոչել համարձակ ու եկամտաբեր ծրագրեր: Նպատակահարմար օր է բիզնես-նախագծերի քննարկման համար, ի դեպ, ցանկալի է դա անել ոչ պաշտոնական միջավայրում:

Այսօր նոր ինֆորմացիան առավել դանդաղ կյուրացնեք, հետևաբար՝ օրը հարմար չէ ուսման համար: Փոխարենը արագ ձեռք կբերեք օգտակար հմտություններ: Հրաշալի մարզավիճակում եք, առողջության հետ խնդիրներ չեն լինի:

Կույս: Օրվա ընթացքում բազմաթիվ հարցեր ու դժվարություններ կծագեն, որոնք կխոչընդոտեն՝ ժամանակին իրագործել ծրագրված գործերը: Բայց և այնպես, դուք հնարամիտ կգտնվեք, կշարունակեք փնտրել օրիգինալ և արդյունավետ լուծումներ: Եվ ջանքերն ապարդյուն չեն անցնի: Ու թեև այսօր ունեցած ձեռքբերումներն այնքան էլ նշանակալի չեն լինի, այնուամենայնիվ,կգրավեն այն մարդու ուշադրությունը, ում համակրանքին արժանանալու ցանկություն միշտ եք ունեցել:

Կարող եք որոշ գնումներ կատարել, այդ թվում՝ չնախատեսված: Փորձեք ընտրել միայն այն իրերը, որոնք իրոք դուր են գալիս: Գնումների հարցում բազմաթիվ առաջարկություններն ու խորհուրդները ձեզ չեն օգնի:

 Կշեռք: Թեև օրը չի առանձնանա նշանակալի իրադարձություններով, փոխարենը կնկատվի բարենպաստ զգացմունքային դաշտ:Այնպես որ, դժգոհելու կարիք չեք ունենա: Մտերիմների հետ շփումը կուրախացնի: Կհաջողվի լեզու գտնել անգամ նրանց հետ, ում հետ վերջերս վիճաբանություն եք ունեցել:

Այն կշեռքները, ովքեր օրը կնվիրեն սիրելիի հետ շփմանը, մի շարք հաճելի տպավորություններ կստանան: Իսկ նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, սպասվում են հետաքրքիր հանդիպումներ և նոր ծանոթություններ շատ ռոմանտիկ միջավայրում:

Կարիճ: Աստղերն այսօր բավականին անսովոր օր են կանխագուշակում: Ինքներդ էլ ամեն բան անում եք, որ այն հենց այդպիսին լինի: Օրինակ, խախտում եք ընդունված նորմերը, օրենքներն ու ավանդույթները: Ձեր քայլերը շրջապատի մարդկանց զարմանալի կթվան: Փորձերի մեջ համարձակ եք: Որքան շատ վստահեք ձեր ներքի ձայնին, այնքան շատ հաջողություններ կունենաք:

Չարժե կարևոր որոշումներ կայացնել, հատկապես եթե խոսքը անձնական հարաբերությունների մասին է:Այսօր կդժվարանաք օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակը: Գրի առեք յուրաքանչյուր մտահաղացում, որպեսզի ավելի ուշ անդրադառնաք դրանց:

Աղեղնավոր: Հանգիստ օր է սպասվում: Կարող եք ավարտին հասցնել բոլոր այն գործերը, որոնք ժամանակին, ինչ-ինչ պատճառներով, կիսատ եք թողել: Այսօր ձեր աչքից չեն վրիպի ոչ միայն սեփական, այլև շրջապատի մարդկանց սխալներն ու վրիպումները: Նկատողություններ անելիս կլինեք առավել նրբանկատ, կխուսափեք կոշտ քննադատությունից: Տարաձայնություններ չեն լինի, իսկ փոքր անախորժությունները կհարթվեն հումորի զգացման շնորհիվ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի շուրջ լրջորեն խորհելու համար: Ձեր գլխում փայլուն գաղափարներ են ծնվում: Երեկոն նվիրեք ընկերների հետ շփմանը, այդպիսով ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև արժեքավոր տեղեկություններ կստանաք:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը կանցնի հանգիստ: Այս ժամանակահատվածում փորձեք լիցքաթափվել: Կարող եք զբաղվել ընթացիկ գործերով: Ամեն բան կախված է ձեր տրամադրությունից: Իսկ կեսօրից հետո, կարող են խնդիրներ ծագել, հիմնականում ընտանեկան և կենցաղային բնույթի: Ու թեև ձեզնից անհապաղ լուծումներ են ակնկալում, այնուամենայնիվ, շտապել չարժե:

Գումարային հարցերում զգուշավոր եղեք: Այսօր անիմաստ ծախսեր անելու, ոչ պիտանի իրեր ձեռք բերելու հավանականությունը մեծէ: Խուսափեք պարտքով գումար տրամադրելուց: Ուղևորություններն ու զվարճանքները կարող են սպասվածից ավելի թանկ արժենալ:

Ջրհոս: Օրն անհաջող սկիզբ կունենա, սակայն, ժամ առ ժամ, դրական միտումների ազդեցությունը կմեծանա, և չնչին խնդիրների շուրջ անհանգստանալու կարիք չի լինի: Թեև հարազատների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չէ, այնուաենայնիվ, նրանց հետ շփումը օգտակար կլինի:Կստանաք խորհուրդներ,կարևոր տեղեկություններ, նաև լուրջ աջակցություն:

Կարող եք նոր գործեր ձեռնարկել, թեև դրանք ավարտին հասցնելու համար, շատ ժամանակ ու համբերություն կպահանջվի : Հնարավոր են մանր ծախսեր, որոնք ձեր բյուջեին էական վնաս չեն հասցնի

Ձկներ: Աշխատեք որքան հնարավոր է շատ բան հասցնել օրվա առաջին կեսին, քանզի հենց այս ժամանակահատվածն է առավել նպատակահարմար գործելու համար: Ընթացքում նոր ծրագրերի հանդեպ հետաքրքրությունը կնվազի, կփորձեք հետաձգել դրանք՝ հստակ գիտակցելով, որ այդպես վարվել չարժե: Հենց այդ պատճառով էլ շատ խնդիրներ կման չլուծված:

Հրաշալի օր է սիրային ժամադրությունների համար: Այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել ձեր հանդեպ քննադատաբար տրամադրված անձանց վրա: Սիրելիների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Բոլոր վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում:




Լրահոս