Նախարարը մի քանի բուժհաստատությունների տնօրենների կազատի՞ աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը փորձել է իր ենթակայության տակ գտնվող մի քանի բուժհաստատությունների տնօրենների ազատել աշխատանքից: Արդյունքում բուժհաստատությունների ղեկավարների մտերիմները սկսել են ակտիվ «բոյկոտել» նախարարի ֆեյսբուքյան եթերները, հակահարձակման անցել՝ քննադատական մեկնաբանություններ գրելով: Թորոսյանը հասկացել է կատարվածի պատճառներրը եւ որոշակի ժամանակով դադարեցրել ֆեյսբուքյան շփումը:

Միաժամանակ, ըստ «Ժողովուրդ» օրաթերին հասած լուրերի, նախարարը ներքին կարգով հրահանգ է իջեցրել, որպեսզի այդ բուժհաստատությունների ֆեյսբուքյան էջերի կառավարումը այլեւս իրականացնեն նախարարության աշխատակիցները: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց առողջապահության նախարարություն, որտեղ եւ մասամբ հաստատեցին. «Տեղեկությունը փոխանցվել է սխալ շեշտադրումով ու անհասկանալի մտադրությամբ: Իրականում Ան ենթակայության տակ գործող հիմնարկների ֆեյսբուքյան էջերը միանման դարձնելու, պատշաճ տեսքի բերելու խնդիր է դրված, ինչպես եւ պետական այլ կառույցներում է:

Եւ այս դեպքում խոսքը հասարակ, ներքին աշխատանքային կարգավորումների մասին է` ֆեյսբուքյան էջերը վարել միասնական, առավել համակարգված, հարթ մոտեցմամբ: Այսպես ասած` խոսել մեկ լեզվով առավել արագ արձագանքելու քաղաքացիների հարցադրումներին, որոնք այս ընթացքում զգալիորեն ավելացել են: Ի վերջո, տարօրինակ բան չկա, որ նախարարությունը իր ենթակա պետական հիմնարկի կայքէջերով զբաղվի: Այստեղ չկան տարբեր շահեր, կա ընդհանուր քաղաքականություն: Եւ կայքերի ադմինությունը շարունակում են վարել հենց այդ հիմնարկների աշխատակիցները, ինչպես եւ նախկինում էր: Վերահսկողության խնդիր չկա»:




Լրահոս