ՖՈՏՈ. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, հուլիսի 6-ի առավոտյան գնացել է հանդիպելու Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ այս օրերին բողոքի ակցիաներ կազմակերպած քաղաքացիներին:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին ջերմ ընդունելության համար:

«Մեր այցը ավելի շատ փաստահավաք նշանակություն ունի, որպեսզի խնդիրն ավելի խորությամբ հասկանանք: Այժմ պետք է գնանք բողոքող բոլոր խմբերի մոտ, հանդիպենք բողոքող քաղաքացիների, ինչպես նաև «Լիդիան Արմենիա»-ի աշխատողների հետ, այնուհետև ամեն խմբից մեկական ներկայացուցչի հետ նստենք սեղանի շուրջ և զրուցենք»,- ասաց Փաշինյանը:

Ջերմուկում մի խումբ քաղաքացիներ օրեր շարունակ անհնազանդության գործողություններ են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման՝ փակելով ճանապարհները:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը զբաղվում է հանքի շահագործմամբ, հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության և ցանկացած այլ չափանիշներով:




Լրահոս