Հայաստանի մի շարք մարզերում բացակայում են դիահերձողները․ այդ աշխատանքն անում են դատական բժիշկները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի մի շարք մարզերում պարզապես բացակայում են դիահերձողները, փոխարենը, այդ աշխատանքն անում են դատական բժիշկները: Իրավիճակը շատ ավելի ծանր է բիոթափոնների հեռացման գործընթացի հետ կապված:

Ախտաբանաանատոմիական բաժանմունքների մեծ մասում չի պահպանված կեղտաջրերի մաքրման եւ  վարակազերծման կայանի առկայության պահանջը, լվացքատան ու նրա սարքավորումներին առաջադրվող պահանջները, նախաախտաբանաանատոմիական բաժանմունքի, ֆիքսացիոնի, սանհանգույց-ցնցուղարանի, բժշկական թափոնների պահման շենքերին առաջադրվող պահանջները: Ու սա այն դեպքում, երբ այս պայմաններում արված ծառայության համար պետությունը բյուջեից գումար է փոխանցում, արդյունքում տեղի է ունենում բյուջետային միջոցների անարդյունավետ ծախս»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս