Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը շարունակում է իր պարտականությունները կատարել ոչ թե Շատին համայնքում գտնվող համայնքապետարանի շենքում, այլ Քարագլուխ համայնքում: Պատճառն այն է, որ համայնքի ղեկավարի ընտրություններին Ստեփանյանին պարտված շատինցի Տիգրան Խուդոյանը չի հաշտվում պարտության հետ եւ թիմակիցների հետ շարունակում է փակ պահել համայնքապետարանի շենքը: «Մենք մեղք չունենք, որ ժողովուրդն իր վստահության քվեն տվել է ինձ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: