Օգոստոսի 23-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 23-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Երևանի հանրություն» դաշինքի անդամներ Անահիտ Թարխանյանը, Անի Երեմյանը և Արմեն Հովհաննիսյանը:

ԹԵՄԱ՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ. «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է:

***

Օգոստոսի 23-ին՝ ժամը 13:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոգեբան Իրինա Ծատուրյանը և փաստաբան Թամարա Բաղդասարյանը:

ԹԵՄԱ՝ համացանցում տարածվել են լուսանկարներ Հանքավանի «Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարում համասեռամոլության , աթեիստ-աղանդավոր-սատանիստության քարոզի մասին. երևույթի հոգեբանական և իրավական գնահատականները. հետևանքներն ու խնդրի լուծումը:

***

Օգոստոսի 23-ինժամը 13:00-ին, Արմենպրեսսի մամուլի սրահում տեղի կունենա  «Հասմիկ» ճամբարի  ավագ  մանկավարժ Մուրադ Մուրադյանի, ավագջոկատավար Մարիամ Սիմոնյանի և ջոկատավար Նունե Միրիբյանի ասուլիսը: Թեմա` ճամբարում հանգստացող երեխաների կազմակերպած գեղարվեստականմիջոցոռման շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում բարձրացված մտահոգությունների պարզաբանում:

***

Օգոստոսի 23-ին,  ժամը 12:30-ին, «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա քննարկում «Կուտակային կենսաթոշակներ. ունի՞ այլընտրանք կուտակային համակարգը» թեմայով։

Բանախոսներն են`

Աշոտ  Խուրշուդյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ

Քնար Պետրոսյան, «Էֆ Թի Ջի քոնսալթնս» ՍՊԸ ֆինանսական ղեկավար, «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչ

Լուսինե Բարսեղյան-Տոնոյան, «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչ, ֆինանսիստ




Լրահոս