Այս տարվա օգոստոսին Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Կանադայում եւ Հարավարեւելյան Ասիայում անտառների ռեկորդային տարածքներ են հայտնվել հրդեհների ճիրաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ի Հոդդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնը:
Ամեն տարի Երկրի գործնականում բոլոր մայրցամաքներում անտառները զանգվածային հրդեհների զոհ են դառնում, որոնք պայմանավորված են ինչպես բնական գործընթացներով, այնպես Էլ մարդկանց անզգույշ եւ նույնիսկ նպատակամիտված արարքներով:
Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց Է տալիս այն տվյալների վերլուծությունը, որոնք անցած շաբաթ հավաքվել են VIIRS սարքի կողմից, Երկրի վրա այժմ գոյություն ունի անտառային եւ այլ հրդեհների 30 հազարից ավելի օջախ:
Հրդեհների հաճախականությունը եւ ծավալները, ինչպես սպասում են NASA-ի փորձագետները, առաջիկա տարիներին միայն ավելանալու են, հատկապես Ավստրալիայում եւ Հյուսիսային Ամերիկայում, նկատի առնելով, որ ամառային ջերմաստիճանները շարունակ աճում են, իսկ տեղումների մակարդակը մշտապես ընկնում Է գլոբալ տաքացման պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: