«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայրաքաղաք Երեւանում նախընտրական քարոզարշավի ակտիվ շրջան է: Թեկնածուները աղբակույտերի վրա, շուրջ եւ շրջանակում քարոզում են ընտրել իրենց: Առանձնապես կրեատիվ մտքեր ու առաջարկներ չեն հնչել քարոզարշավի շրջանում:
Ի՞նչ հետաքրքիր նրբերանգներ կան գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շրջանակներում զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանի հետ:
– Երկու օր է, ինչ Երեւանի քաղաքապետի (ավագանու) ընտրությունների քարոզարշավն է ընթանում, ուշադիր հետեւում եմ թեկնածուների ելույթներին եւ ծրագրերին եւ զարմանում:
– Ինչո՞ւ:
– Այսպիսի տպավորություն է մոտս, որ ոչ թե Երեւան քաղաքի, Հայաստանի մայրաքաղաքի, 2800 տարեկան քաղաքի քաղաքապետ ենք ընտրում, այլ ընտում ենք ամեն ինչի պետ, բացի քաղաքի` ժեկի պետ, լիֆտի պետ, աղբահանության պետ, ավտոբուսի պարիկի պետ եւ այլն:
– Իսկ ի՞նչի պետ ենք ընտրելու, ըստ Ձեզ: Ի վերջո, այդ բոլոր գործառույթները մեկտեղված են մեկ պաշտոնի՝ քաղաքապետի լիազորությունների մեջ:
– Հարգելի՛ քաղաքական ուժեր եւ թեկնածուներ, Երեւան քաղաքի քաղաքապետը երկրորդ քաղաքական պաշտոնն է վարչապետի պաշտոնից հետո, եւ ես կցանկանայի լսել կամ կարդալ ձեր ծրագրերում քաղաքական որոշումներ պահանջող հարցերի մասին, ձեր պատկերացումները, որոնք վերջին տարիների ընթացքում կուտակվել են հանրային շահ, անձնական շահ, քաղաքական շահ, կյանքի շահ ձեւակեպմամբ»:
Հարցազրույցն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: