Ինչո՞ւ Գալուստ Սահակյանը և մյուս պատգամավորները ՀՀ ոստիկանություն չեն դիմել. ո՞վ է ծակել նրանց ավտոմեքենաների անիվները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը և Ծառուկայն խմբակցությունից Արայիկ Աղաբաբյանն ու Վանիկ Ասատրյանն այսօր հայտարարել են, որ իրենց ավտոմեքենաների անվադողերը երեկ գիշեր ցուցարարները ծակել են՝ իրենց պատճառելով նյութական վնաս: ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց, թե ինչ է արվել՝ պատգամավորների մեքենաները վնասելու առիթով: Լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ իրենք այդ մասով հաղորդում չունեն, հետեւաբար որեւէ քայլ չի արվում:

Հիշեցնենք, քաղաքացիներին հայհոյելու համար ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանի ու Արայիկ Գրիգորյանի եւ նրանց կողմնակիցների մասով արդեն կոնկրետ գործողություններ արվել են եւ կան բերման ենթարկվածներ։




Լրահոս