ԱԺ ՀՀԿ խմբակցության արդեն 18 պատգամավոր է միացել արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին հայտարարությանը: Ընդ որում, այս ստորագրահավաքից զատ եւս կան մեծ թվով պատգամավորներ, ովքերիերնց համաձայնությունը հայտնում են արդեն տարբեր հարցազրույցներում: Եւ զարմանալի զուգադիպությամբ ստորագրահավաքին միացած պատգամավորների մեծ մասը խորհրդարան են եկել ռեյտինգային համակարգով: Եվ ստացվում է՝ այն մարդիկ, ում շնորհիվ էլ այս կուսակցությունն այդքան ձայն է ստացել, նրանից երես են թեքում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առաջիկայում ՀՀԿ անդամ ռեյտինգային պատգամավորները նաեւ հեռանալու են կուսակցությունից: Մինչ այդ, հիշեցնենք, արտահերթ ընտրությունների պահանջին միացած ռեյտինգային պատգամավորներն են՝ Հակոբ Բեգլարյան, Արայիկ Գրիգորյան, Մարտուն Գրիգորյան, Ռաֆիկ Գրիգորյան, Հարություն Կարապողոսյան, Կարեն Կաչապետյան, Հակոբ Հակոբյան, Ալիկ Սարգսյան, Ռոբերտ Սարգսյան, Արթուր Գեւորգյան, Արման Սահակյան, Արտակ Սարգսյան, Աշոտ Արսենյան, Նահապետ Գեւորգյան:
Եվ շատ փոքր թվով ռեյտինգային պատգամավորներ են մնացել, ովքեր այդ ստորագրահավաքին չեն միացել` Հակոբ Հակոբյան, Անդրանիկ Հարությունյան, Արամ Հարությունյան, Մուրադ Մուրադյան, Նաիրի Սահակյան, Կորյուն Նահապետյան: Բայց նրանցից, օրինակ, Սամվել Ֆարմանյանն էլ հայտարարել է, որ ինքը ոչ մի կողմում էլ չի գտնվում: