Թուրքիայում անհետացած սաուդացի լրագրողին սպանել են և մարմինը մասնատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով նոր մանրամասներ են ի հայտ եղել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Middle East Eye կայքի լրագրող Դևիդ Հիրսթը հայտնել է, որ թուրք իրավապահները շատ լավ գիտեն լրագրողի սպանության հստակ ժամի, տեղի ու Հաշքաջիի մարմնի մնացորդների գտնվելու վայրի մասին։

Ըստ Դևիդ Հիրսթի գրառման՝ Հաշքաջին հյուպատոսության շենքի ներսում սպանվել է, ապա նրա մարմինը մասնատել և դուրս են բերել հյուպատոսությունից։

Ըստ աղբյուրի՝ թուրք իրավապահներն անգամ գիտեն, թե հյուպատոսության որ սենյակում է կատարվել սպանությունը և եթե նրանց թույլ տան մտնել հյուպատոսություն, ամենը կապացուցվի։




Լրահոս