Արկադի Համբարձումյանին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին` Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դեմ կրկին դատական հայց է ներկայացվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան են դիմել քաղաքացիներ Դավիթ Քոչարյանը, Հովհաննես Կարապետյանը, Էդուարդ Սուքոյանը եւ Անուշիկ Աղաջանյանը՝ պահանջելով, որ դատարանը «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ին ստիպի ինքնակամ շինությունը քանդել:

Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ական պատգամավոր Համբարձումյանը, օգտվելով նախկին իշխանության բարեհաճությունից, իր ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հարակից տարածքում շինարարություն է արել, որի դեմ բողոքում են քաղաքացիները: Թե ինչով կավարտվի այս վեճը, դժվար է ասել՝ հաշվի առնելով նոր Հայաստանի իրողությունները:




Լրահոս