Ի վերջո, ե՞րբ տեղի կունենա ԱԺ առաջին նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն արդեն անցյալում են և այժմ փորձ է արվում նաև հասկանլ, թե երբ կգումարվի 7-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը: Մի քանի օր է` ինչ պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, թե ԱԺ առաջին նիստը գումարվելու է դեկտեմբերի 24-ին, սակայն իրականում այդպես չէ եւ այն կգումարվի հունվարի 7-ին, սակայն դա էլ այն դեպքում, եթե բողոքարկումներ չլինեն:

Նախ նշենք, որ թյուրիմացության մեջ է մարդկանց գցել «ԱԺ կանոնակարգ» օրենքի կարգավորումները, ըստ որի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի։ Եվ հենց այդտեղ է թաքնված ամբողջ հարցը, քանի որ ԱԺ-ն կազմավորված է համարվում, երբ
երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովւ պատգամավորներին հանձնում է իրենց մանդատները:

Մասնավորապես, այս կիրակի` դեկտեմբերի 16-ին ԿԸՀ-ն պետք է ամփոփի ընտրությունների արդյունքները, դրանից հետո մինչեւ դեկտեմբերի 21-ը ուժերը կարող են դիմե: Դրանից հետո առկա է ինքնաբացարկների համար ժամկետ եւ միայն այդ ամենից հետո է ԿԸՀ-ն հանձնելու մանդատները եւ հայտարարելու առաջին նիստի օրը:

Հավելենք, որ այս պահի դրությամբ ԱԺ-ի ընտրության մասնակիցներից որևէ մեկը հայտարարում ընտրությունների արդյունքները բողոքարկելու մտադրության մասին, իսկ եթե այնուամենայնիվ նման բան լինի, ապա ՍԴ վճռի ժամկետներից ելնելով ԱԺ առաջին նիստը տեղի կունենա կամ հունվարի 14-ին կամ 21-ին, իսկ եթե ոչ, ապա կգումարվի հենց հունվարի 7-ին:




Լրահոս