«Իմ քայլը» հարցը կլուծի վիճակահանությամբ. ով ինչ տեղ կզբաղեցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլը» խմբակցությունում բացի ցուցակ կազմելուց բաշխում են նաեւ աշխատասենյակները: Ըստ այդմ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին բաժին կհասնի Էդուարդ Շարմազանովի, իսկ Լենա Նազարյանին էլ` Արփինե Հովհաննիսյանի նախկին աշխատասենյակները: ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանի աշխատասենյակը «Իմ քայլ»-ի կողմից ոչ մեկ չի զբաղեցնի, եւ որոշում է կայացվել դա թողնել հենց հաջորդ ԲՀԿ-ական փոխնախագահին:

Ի դեպ, ԱԺ փոխնախագահի թեկածուի հարցում ԲՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Այս պահին նաեւ որոշված է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների աշխատասենյակները կլինեն ԱԺ դահլիճի կողքերին` հիմնականում վերանորոգված եւ լավ պահպանված աշխատասենյակները: Սակայն դեռ որոշված չէ, թե որ պատգամավորը որ աշխատասենյակն է զաղեցնելու: Հայտնի է, որ այս գործընթացը նախկինում միշտ դժգոհությունների առիթ է հանդիսացել, թե ում լավ աշխատասենյակ բաժին կհասնի: Եվ այս ամենից խուսափելու համար «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է վիճակահանության միջոցով կարգավորել հարցը:




Լրահոս