ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաբեր այցելող իշխանական պատգամավորը, իր ձեռքով պատրաստած սուրճն ու նրա մեկ օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քայլ առ քայլ» հաղորդման շրջանակներում այս անգամ ArmLur.am-ը հյուրընկալվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին փոխնախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանին:

Պատգամավորը բնակվում է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում, իր կնոջ Սոսեի և դստեր Լուսեի հետ: Մեր զրուցակիցը պատմեց, որ առավոտը սկսում է մեկ բաժակ սուրճով, որը երբեմն ինքն էլ պատրաստում է: Մեր խնդրանքով պատգամավորը մեզ եւս հյուրասիրեց իր ձեռքով պատրաստված սուրճը, որն, ի դեպ, շատ համեղ էր:

Արմեն Փամբուխչյանի հետ զրուցել ենք իր ընտանիքի, կենսագրության, առօրյայի, խորհրդարանում իր կատարած աշխատանքի․ ինչպես նաեւ երեկոն անցկացնելու մասին: Պարզվում է՝ պատգամավորը որեւէ կոմպլեքս չունի. նախընտրում է ժամանակ անցկացնել նաեւ Երեւնաի փաբերում ու այնտեղ, որտեղ ինքն իրեն լավ է զգում:

 

 

 

 

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս