Ամեն ինչ կամ ոչինչ. Զիդանը կփորձի «Ռեալը» փրկել կործանումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն բազմիցս անդրադարձել ենք կատալոնական «Բարսելոնայում» տիրող, մեղմ ասած, վատ իրավիճակին: Մեր պարտքն ենք համարում խոսել նաեւ կատալոնացիների «ոխերիմ թշնամու»` Մադրիդի «Ռեալի» մասին, որի ներկայիս վիճակը ավելի քան սարսափելի է:

Մադրիդյան գիգանտը այս մրցաշրջանում կարողացավ սահմանել բոլոր հնարավոր եւ անհնարին հակառեկորդները:

Մրցաշրջանի վերջում թիմի ղեկ վերադարձավ նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որի ներկայությունն էլ ոչինչ չփոխեց: Իսպանիայի մայրաքաղաքում հիմա զբաղված են մոտիվացիա փնտրելով, որը, իհարկե, հաջողության հասնելու գլխավոր գրավականն է: Շատերը համարում են,որ Զիդանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլի գլխավոր սխալ որոշումներից մեկն էր: Բայց այս ամենը շատ քիչ է:Պետք է հիմնովին փոխել կազմը. չէ՞ որ այս կազմը արդեն հաղթել է ամեն ինչ, եւ նրանց նույնկերպ պայքարի դրդելը,ինչը Զինեդինը անում էր տարիներ առաջ, հիմա անել ուղղակիորեն անզոր է:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացումթիմում սպասվում են մեծ փոփոխություններ,որոնք էլ կարող են երկրորդ շնչառություն դառնալ երբեմնի «Գալակտիկոսի» համար:

Այս ամռանը «Ռեալում» սպասում են Ազարին,Յովիչին, Պոգբային: Երեք ֆուտբոլիստներ, որոնք այս մրցաշրջանը հիանալի անցկացրին. արդյոք այս տրանսֆերները մոտիվացիա կտա՞ն նաեւ մյուսներին: Էդեն Ազարը հարձակման գծում կարող է մի քանի բալանոց երկրաշարժ առաջացնել իր խելապտույտ անցումներով: Թիմն արդեն ունի հստակ մեկ ձեռքբերում` ի դեմս պաշտպան Միլիտաոյի: Դարպասում, ըստ ներկա փաստերի, կլինի Տիբո Կուրտուան,իսկ, ահա, կիսապաշտպանությունում ամեն բան դեռեւս մշուշոտ է: Թիմը կլքի կա՛մ Մոդրիչը, կա՛մ Կրոսը, կա՛մ էլ կարող է մադրիդցիների համար տեղի ունենալ վատագույնը` նրանք երկուսով որոշեն հեռանալ:

Ամեն դեպքում, այս տարին «Ռեալի» համար ոչ թե չստացված էր, այլ տապալված,որն էլ ուղղելու համար տուն է վերադարձել Զիդանը: Իր դեմ դրված խնդիրը չկատարելու դեպքում Զիդանը հիմնովին կոչնչացնի իր բարձր վաստակը, իսկ հաջողելու դեպքում կբարձրանա վերեւ` ներքեւումթողնելով բոլոր քննադատներին եւ իր տապալումը ցանկացողներին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս