Տիգրան Բարսեղյանի ֆանտաստիկ խաղը «Կայսարին» դուրս է բերում Ղազախստանի Գավաթի եզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Ղազախստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Կայսար»-«Տոբոլ» պատասխան հանդիպումը: Առաջին խաղում հաղթել էր Տոբոլը 1:0 հաշվով:Սակայն պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի փայլուն խաղի շնորհիվ «Կայսարը» նվաճեց եզրափակչի ուղեգիր:

Խաղն ավարտվեց 3:1 հաշվով, իսկ հայազգի ֆուտբոլիստը դուբլ ձեւակերպեց: Առաջին գոլը Բարսեղյանը հեղինակեց 16-րդ րոպեին տուգանային հարվածից, իսկ երկրորդ գոլը խաղի վերջին վայրկյաններին`11մ նշակետից:
Այսպիսով`«Կայսարը» Ղազախստանի Գավաթի եզրափակչում է:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս