![](https://armlur.am/wp-content/uploads/2019/07/MHM0130823.jpg)
Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասուլիսի ժամանակ խոսեց «Առինջ մոլում» ստուգումների մասին:
«Քրեական գործ կա հարուցված, երբ կավարտվեն ստուգումները, մենք հանրությանը տեղյակ կպահենք:
«Սպայկայի» այսօրվա գործունեությանը և նախկինում կատարած գործողություններին քրեաիրավական գնահատական տալը տարանջատել ենք, որպեսզի չվնասենք այդ ընկերության բնականոն աշխատանքը: Բայց ստուգումները շարունակվում են: Այն տեղեկատվությունը, որը մենք դեռ պարբերաբար ստանում ենք, մշակվում է, և մենք հաշվարկներ ենք անում»,-նշեց Դավիթ Անանյանը: