Ինչու է լռում ԱԱԽ-ն Ամուլսարի հարցում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թվում էր՝ Ամուլսարի թեմային պետք է անդրադառնա նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, սակայն այն փորձում է խուսափել այս կարեւոր թեմայից: Զարմանալի է, բայց պետության անվտանգության պատասխանատու այս մարմինը ջայլամի քաղաքականություն է որդեգրել եւ փորձում է պատասխանատվություն չվերցնել իր վրա:

Իրականում իշխանության «սորոսական» թեւը, որի առանցքային անդամ է նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, դեմ է Ամուլսարի շահագործմանը, եւ մասամբ դա է ԱԱԽ-ի եւ մասնավորապես՝ Արմեն Գրիգորյանի լռության պատճառը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս