ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն Ավանի Ակադեմիայում կայացավ Հայաստանի Բարձարգույն Խմբի 4-րդ տուրի վերջին «Արարատ» – «Ալաշկերտ» հանդիպումը: Խաղն անցավ շատ լարված պայքարում եւ ավարտվեց մարտական ոչ-ոքի`1:1:
«Ալաշկերտից» խաղի 45-րդ րոպեին 11մ-ից հաշիվը բացեց Տիագո Գալվաոն, իսկ «Արարատից» հանդիպման 84-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Դմիտրի Ռիժովը:
Հավելենք, որ խաղի 74-րդ րոպեին «Արարատից» կարմիր քարտի արժանացավ Դավիթ Դավիդյանը:
Այս խաղից հետո «Արարատը» վաստակած 10 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Ալաշկերտը» 4 միավորով 5-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան