«Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի, «Ալվա», «ԵՊՀ», «Թեղենիս» հանգստյան տների, «Բուրմունք» հանրային օբյեկտի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն` Արագածոտնի մարզի Քուչակ, Հարթավան, Արագած, Երնջատափ, Նորաշեն, Ծաղկաշեն, Վարդենուտ, Արայի, Ափնա, Շենավան գյուղերի և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ: