Դուք ռուսական պետականության ամրապնդման գործում հայերի ծանրակշիռ ներդրումի վառ օրինակն եք. Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

«Ձեր ողջ կյանքն ու գործունեությունը մարդու, գիտնականի, բևեռախույզի, պետական գործչի օրինակելի ճանապարհ են:

Ձեր նման անձինք Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հպարտությունն են, ընդօրինակելու արժանի օրինակ բոլոր տարիքի անձանց ու, նախ և առաջ, երիտասարդների համար: Ձեր փառահեղ անվամբ և բարի գործերով Դուք ռուսական պետականության ամրապնդման և բարգավաճման գործում հայերի ծանրակշիռ ներդրումի վառ օրինակն եք»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Հանրապետության նախագահը հատկապես անգնահատելի է համարել Արթուր Չիլինգարովի գործունեությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:

Արմեն Սարգսյանը Չիլինգարովին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք:

 




Լրահոս