ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Գառնիի տաճարը ժամը 11:00-14:00-ը փակ է լինելու Քիմ Քարդաշյանի այցի պատճառով:
ժամը 10:30-ից հետո քաղաքացիների մուտքն արգելվելու է: Բանն այն է, որ Գառնիի տաճարում հայուհին պատրաստվում է նկարահանումներ իրականացնել:
Ինչ վերաբերում է Գեղարդին, ապա այնտեղ այցն անխափան կլինի:
Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:
Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։