ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԿՄ անդամի սպանության մանրամասները. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի հեղափոխության օրերին գրանցված շատ դեպքերի հետեւանքները նոր են ի հայտ գալիս: Մասնավորապես, «Երկրապահ» կամավորականների միության անդամ Նվեր Հովհաննիսյանին սպանելու գործը արդեն դատարան է մտել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացի Գրիգոր Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. ապրիլի 23-ին` ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի կենտրոնական հրապարակում` Կոմիտասի հուշարձանի հարակից տարածքում տեղի ունեցած հավաքի ընթացքում դիտողություն անելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է Երկրապահ կամավորականների միության անդամ Նվեր Հովհաննիսյանին եւ դիմել փախուստի: Իհարկե, Նվեր Հովհաննիսյանն անմիջապես տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ ՓԲԸ, սակայն նույն օրը` ժամը 21:45-ին, մահացել է:

Այսինքն` Գրիգոր Ավետիսյանը կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով` սպանություն: Վերջինս կալանավորված է, իսկ գործով նախաքննությունը ավարտվելէ, եւ գործն ուղարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:




Լրահոս