Իմքայլականները հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ․ նիստը լարված մթնոլորտում է անցել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 11-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներով հանդիպում են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սայաթ-Նովա գրասենյակում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների` իմքայլականները խմբակցության անդամներին հրավիրել են Թորոսյանի հետ հանդիպմանը, որպեսզի քննարկեն նախարարի հեղինակած հակածխախոտային նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթին խմբակցության դռնփակ նիստից որոշ մանրամասներ հայտնի դարձան. մասնավորապես, որ 88 հոգուց բաղկացած խմբակցությունից ընդամենը մի քանի պատգամավոր են գնացել նախարարի հետ հանդիպելու, ինչը զարմացրել է նախարարին: Նա արձանագրել է, որ փաստորեն չծխելու կողմնակիցներն ավելի քիչ են, քան ծխելու սիրահարները: Բայց, ամեն դեպքում, նախարարն անհրաժեշտ է համարել շարադրել ասելիքը՝ ինչի համար է հանդիպման գնացել: Ներկայացրել է վիճակագրություն, աշխարհի փորձը, թե որ երկիրն ինչպես է պայքարել ծխելու դեմ եւ ինչ հաջողություններ է արձանագրել:
Ներկա փոքրաթիվ պատգամավորների մեծ մասն ընդունել է, որ ծխելը վատ բան է, բայց միաժամանակ հակադրվողներ են եղել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս