ԲՀԿ-ն աշխատավարձերի բարձրացման մասով մեկ խնդիր է տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման գործընթացում օրենքին, օրինականությանը համապատասխանության մասով խնդիր չի տեսնում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը եւ նշել, որ խնդիրը զգայուն թեմայով գործընթացի` հանրությունից գաղտնիությունն է:

«Իրավական և օրենքով սահմանված կարգով ամեն ինչը տեղի է ունեցել օրինականության սահմաններում: Մենք ընդամենը խոսում ենք հասարակության համար դրա ոչ հասանելի լինելու մասին: Կարծում եմ, որ հեղափոխությունից հետո հասարակությունը վաստակել է  նման կարևոր որոշումների մասին տեղեկանալու իրավունքը»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Նրա կարծիքով` եթե մամուլում աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ հրապարակում չլիներ, ապա այդ գործընթացն այդպես էլ գաղտնի կմնար: Տոնոյանը ընդգծեց, որ միայն այդ հրապարակումից հետո նախարարները խոստովանեցին, որ ամիսների շարունակ ստանում են 1.5 մլն դրամ:




Լրահոս