«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր խորհրդարանում նախատեսված է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:
Մենք տեղեկացանք, որ այս անգամ հանձնաժողովում սպասվում է առկա փաստաթղթերի ուսումնասիրության գործընթաց, որից հետո կպլանավորվեն հետագա գործողությունների ընթացքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր հանձնաժողովը կբավարարվի միայն դրանով եւ պաշտոնյա չեն հրավիրի:
Հավելենք նաեւ, որ հետագա գործողությունները պլանավորելիս հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի նաեւ ժամկետների առումով, քանի որ եւս վեց ամսով հանձնաժողովի աշխատանքները կարող են երկարաձգվել: