Բերանում տհաճ հոտի զգացողությունը կարող է վկայել սկսվող հիվանդության, օրգանների և համակարգերի աշխատանքի խանգարման մասին: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ դա կարող է օգնել շուտ ճանաչել խնդիրն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:
1. Քաղցր համ. հնարավոր պատճառներ
Ինսուլինի արտադրման խանգարում, որն առաջանում է մեծ քանակով շաքարի օգտագործման արդյունքում ենթաստամոքսային գեղձի սխալ աշխատանքի հետևանքով:
Պարբերական սթրես: Սթրեսը ևս նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը: Դա է պատճառը, որ քրոնիկ էմոցիոնալ լարվածության շրջանում մարդիկ հաճախ են բերանում քաղցր համ զգում:
Թունավորում: Երբ օրգանիզմում թունավոր նյութեր են հայտնվում և միաժամանակ ազդում մի քանի օրգանի վրա, բերանում կարող է քաղցր համ զգացվել:
Նյարդային համակարգի խնդիրներ: Նյարդերի վնասումը կարող է ուղեկցվել բերանի խոռոչում քաղցր համի զգացմամբ:
2. Թթու համ. հնարավոր պատճառներ
Աղեստամոքսային տրակտի խնդիրներ: Աղեստամոքսային տրակտի շատ հիվանդություններ, այդ թվում՝ խոցային հիվանդությունը, գաստրիտը, թթվային ռեֆլյուքսը, կարող են ուղեկցվել ստամոքսահյութի թթվայնության բարձրացմամբ:
Հղիություն: Մեծացող արգանդը ճնշում է գործադրում նյութափոխանակության համակարգի օրգանների վրա, ինչի հետևանքով բերանում կարող է թթու համ զգացվել:
Ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարումներ:
Ատամների հիվանդություններ: Մի խումբ ստոմատոլոգիական խնդիրներ կարող են ուղեկցվել բերանում որոշակի համի զգացմամբ:
Ստամոքսահյութի թթվայնության բարձրացում:
Ջրային հավասարակշռության խախտում, ինչպես նաև ճարպոտ, ծխեցված, անորակ մթերքի օգտագործում:
3. Դառը համ. հնարավոր պատճառներ
Լյարդի հիվանդություններ:
Գաստրոէզոֆագիալռեֆլյուքս:
Լեղապարկի հիվանդություններ:
Ալերգիայի դեմ դեղամիջոցների ընդունում:
Սթրես:
Ճարպոտ սննդի չարաշահում, որը նպաստում է մեծ քանակով լեղու արտադրմանը:
4. Աղի համ. հնարավոր պատճառներ
Ջրազրկում: Հեղուկի անբավարար մակարդակը փոխում է թքի բաղադրությունը, ինչի հետևանքով այն աղի է դառնում:
Բերանի խոռոչի հիգիենայի կանոնների խախտում:
Վարակներ, որոնց հետևանքով փոխվում է թքի բաղադրությունը:
Օնկոլոգիական հիվանդություններ: Ճառագայթային թերապիայի, ինչպես նաև դեղամիջոցների ընդունման արդյունքում համային ռեցեպտորները կարող են վնասվել, ինչի արդյունքում նման զգացումներ են առաջանում: