Այս պահին Ազգային ժողովում ընթանում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ։ Նիստից առաջ լրագրողների հարցերին է պատասխանել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, թե Մովսես Հակոբյանը եւս հրավիրվելու է առաջիկայում հանձնաժողովի նիստին։ «Մենք որևէ բանում կաշկանդված չենք։ Կաշկանդվողներին կարող եք փնտրել «Վերնատանը», — նշեց նա։