ԱԺ երկու քննիչ հանձնաժողովի աշխատանքային ժամկետը կերկարաձգվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ երկու քննիչ հանձնաժողովի աշխատանքային ժամկետը կերկարաձգվի վեց ամսով:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Արարատի եւ Արմավիրի մարզերում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին, որը նախագահում է իմքայլական Ծովինար Վարդանյանը, եւ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին, որի նախագահն էլ Անդրանիկ Քոչարյանն է: Երկու դեպքում էլ հիմնավորումն այն է, որ աշխատանքներ կան դեռ կատարելու, եւ լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ:

Իսկ, ահա, օրեր անց խորհրդարանում կստեղծվի արդեն չորրորդ քննիչ հանձնաժողովը՝ կապված ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացի հետ: (Մյուս հանձնաժողովն էլ հանքարդյունաբերության խնդիրներն է քննում-խմբ):




Լրահոս