ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ բացահայտման հետքերով. ինչ է մանրամասնում Զարուհի Բաթոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուշագրավ հայտարարություն էր տարածել, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ԱԱԾ-ի` Մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու եւ սուտտեղեկություններովհոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն: Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը` ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ:«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել, որ երեխաներից մեկին, խախտելով օրենքով սահմանված ընթացակարգը, որդեգրել է աշխարհահռչակ իտալացի մրցավար ՊիեռԼուիջի Կոլինան:

Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որիրեն այդ աշխատանքներում օգնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ըստ նրա` խոսքըոչ թե այն մասին է, որ երեխաները որդեգրվել են եւ ապօրինի ճանապարհով դուրս բերվել Հայաստանից, այլ երեխաների որդեգրման գործընթացում զուտ կոռուպցիոն երեւույթների բացահայտմանն է վերաբերում:

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը եւ այս իրավիճակի առնչությամբ զրուցեց նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ:

-Տիկի՛ն Բաթոյան, կմանրամասնե՞ք կոնկրետ, թե որ մանկաբարձական հաստատության աշխատակիցներն են գնացել այդ քայլին:

-Այդ թեմաների մասով տեղեկությունչունեմ եւ չեմ կարող ասել,քանի որդրանց տիրապետումէ Ազգային անվտանգության ծառայությունը, ընդամենն ընդհանուր գործընթացի հետ կապվածեղել են կասկածներ, մտահոգություններ, եւ հայտնել ենք իրենց: Իսկ թե որտեղ են այդ խախտումները եղել, ովքեր են կասկածյալները, այս մասին տեղեկություն  չունենք:

-Որտեղի՞ց են Ձեր կասկածները առաջ եկել:

-Գիտեք, շատ-շատերն են խոսում այս մասին, որնույնիսկ տարօրինակ է, որմինչ այժմ այդ գործերովչեն զբաղվել, հետամուտ չենեղել այդ խնդիրների բացահայտմանը:Ահազանգեր ենքունեցել, որ երեխաները կան, բայց հիմնականում նրանց որդեգրում են արտասահմանում, սակայն կոնկրետ դեպքում առաջնահերթությունը պետք է տալ, եւ օրենքով է այդպես, որՀայաստանիՀանրապետության քաղաքացիներին նախ պետք է տանք. եթե ցանակցող չկա, այդ դեպքում որդեգրման հնարավորությունը տանք այլ քաղաքացիներին: Ահազանգերի միջոցով:

-Կոնկրետ ա՞նձ:

-Մի քանի, բազմաթիվ են այդ անձինք:Մարդիկ,որոնք ցանկացել են երեխա որդեգրել, կամ մեկին ունեն, ցանկացել են եւս մեկին որդեգրել, իմացել են` կաորդեգրմանենթակա երեխա, բայց իրենցչիտրվում այդ տեղեկատվությունը, եւ այդ մարդկանց մեջ կային մարդիկ, որոնք պատրաստ էին աշխատելու իրավապահների հետ, եւ փառք Աստծո, որմենքիրենցհետ համագործակցություն կարողացանք ունենալ:

-Պարզե՞լ եք` Սոցապ նախարարության պաշտոնատար անձինք գործարքի հետ կապ ունեն, թե ոչ:

-Այս պահին ձերբակալված անձանց մեջմեր աշխատակիցներից չկա, եթե չեմ սխալվում, հիմնականում հիվանդանոցների աշխատակիցների մասին էխոսքը: Բայց ես ուզում եմ մեկ կարեւոր բան նշել, քանի որ համակարգային խնդիր է, չենք կարող ասել, որ այս կամ այն հիվանդանոցի խնդիրն է, այսինքն`մենք իրականում համատարած բավականին զգույշ պետք է լինենք եւ որեւէ կերպչտրվենք, այսպես ասեմ, հորդորներին, որոնք ուղղված են երեխայից հրաժարվելուն, երեխային առողջական խնդիրը պատճառաբանելուն:

Երբեմն, այո, երեխաները կարող են ունենալ առողջական խնդիրներ, բայց դրանք կա՛մ շատ լուրջչեն, կա՛մ ավելի ծանրացնում, եւ, այնուամենայնիվ, անգամ առողջական խնդիր ունեցող երեխաները կարող են լիարժեք ապրել Հայաստանում, եւ այսօր այդ խնդիրը չկա: Ցանկանում են կրկիննշել , որ սա ոչ թե մեկ հիվանդանոցի կամ մեկ աշխատակցի խնդիր է, այլ համակարգային, եւ պետքէ զգուշ լինենք:

-«Զգուշ լինենք»-ով չենք կարող մեզ նման դեպքերից ապահովագրել:Ի՞նչ եք անում Դուք` իրավիճակը վերահսկելու եւ նման դեպքերը կանխելու համար:

-Մեր նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը եւ «Բարի մամա» կազմակերպությունը իրականացնում ենք մի ծրագիր, որը ուղղված է ծնողների իրազեկության բարձրացմանը, որպեսզի ծնողը տեղյակ լինի, թե այս կամ այն խնդիրը իրենիցինչ է ներկայացնում, եւ եթե երեխան ունի առողջական խնդիր,ինչ ծառայություներ կան իրհամար, որպեսզի իրեն մենակ չզգա: Այստեղ մեր ամենակարեւոր խնդիրը ծնողիկողքին լինելն էորպեսպետություն:

-Այսինքն`կոնկրետ մարդիկ եք ուղարկելո՞ւ հիվանդանոցներ:

-Այո, նախ՝ եթե մենք զգում ենք`կան խախտումներ, ապա պետք է դիմել ոստիկանություն, կան աշխատակիցներ, սոցիալական աշխատակիցներ, առողջապահական հիմնարկի աշխատակիցներ են: Ասեմ, որ նախարարությունը երեխաների հարցով զբաղվում է միայն այն պահին, երբ նրանք հայտնվում են մանկատանը, մինչ այդ կանխարգելիչ գործողություններըմեր դաշտում չեն, առողջապահության տեղական ինքնակառավարման մարմինների դաշտում են,իրենք այդ մասով պետք է շատ ուշադիր լինեն: Ցավոք,մենք շատ սահմանափակ լիազորություն ունենք:

Քնար Մանուկյան




Լրահոս