ՏԵՍԱՆՅՈՒԹ. 17-ամյա աղջիկը դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով 746 հազար դրամ է շորթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում շորթման վերաբերյալ տվյալներ ստացան։ Համաձայն տվյալների՝ Արագածոտնի մարզում ապրող 17-ամյա մի աղջիկ դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով նրանից պահանջել ու մաս-մաս ստացել է ընդհանուր 740․000 դրամից ավելի գումար։ Աղջիկները հրավիրվեցին բաժին։

Տուժողից հաղորդում ընդունվեց, իսկ մյուսը տվեց խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։




Լրահոս