Ֆինլանդիայի բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվել է. նա կվերադառնա Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Ֆինլանդիա-Հայաստան խաղում (3:0) ճայթրուկ նետելու պատճառով ձերբակալվել էր «Առաջին հայկական ճակատ» (FAF) ուլտրասի անդամ Երվանդ Իսմայիլյանը:

Այսօր կայացել է դատավարությունը և Երվանդն արդարացվել է, տեղեկանում ենք FAF-ի ֆեյսբուքյան էջից:

1-2 օրվա ընթացքում Իսմայիլյանը վերադառնալու է Հայաստան:

Հիշեցնենք, որ Երվանդի նկատմամբ գլխավոր մեղադրանքն այն էր, որ նա իբր միտումնավոր է ճայթրուկը նետել ֆին երկրպագուների կողմը:




Լրահոս