Դեկտեմբերի 22-ին, ժամը 08։50-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և 19 հրշեջ-փրկարար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 18։40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ժամը 19։10-ին կրկին տեղեկություն է հաղորդվել, որ Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին նկատվել է հրդեհի նոր օջախ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 19։37-ին։ Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։43-ին։ Այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ։
Ժամը 00։35-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։