«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության տնօրենի եւ ֆեդերացիայի տեխնիկական հսկիչի նկատմամբ կհայտարարվի հետախուզում:
Մեզ հասած լուրերի համաձայն` նախաքննական մարմինը պատրաստվում էր Ռուբեն Հայրապետյանի մտերիմներին ձերբակալելուց հետո ծանուցում ուղարկել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Սակայն նկատենք, որ վերջինիս մտերիմները չկան, ու հետախուզում կհայտարարվի, եւ դրանից հետո նոր կոմիտե կհրավիրեն Ռուբեն Հայրապետյանին»:
Մանարամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։