ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրում է․ «Կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում 2019թ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 585 միլիոն դրամ, այդ թվում՝
– շուրջ 83 մլն դրամ՝ տրանսպորտային նյութերի ծախսերի գծով,
– շուրջ 69 մլն դրամ՝ էներգետիկ, կոմունալ և կապի ծառայությունների ծախսերի գծով,
– շուրջ 49 մլն դրամ՝ գրասենյակային, կենցաղային և այլ ապրանքների ծախսերի գծով,
– շուրջ 35 մլն դրամ՝ ներկայացուցչական ծախսերի գծով,
– շուրջ 290 մլն դրամ՝ արտասահմանյան գործուղումների ծախսերի գծով»։