Խոակին Ֆենիքսը՝ լավագույն դերասան․ լուսանկարներ «Ոսկե Գլոբուս»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած գիշեր Լոս-Անջելեսում կայացել է «Ոսկե Գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն կինոնկար է ճանաչվել Սեմ Մենդեսի` առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող «1917» ֆիլմը: Սեմ Մենդեսը նաև արժանացել է տարվա լավագույն ռեժիսոր տիտղոսին:

Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարը  հաղթող է ճանաչվել «Լավագույն կատակերգություն» և «Լավագույն սցենար» անվանակարգերում: Տարանտինոյի ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը` Բրեդ Փիթը հաղթող է ճանաչվել նաեւ  «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Իսկ որպես տարվա լավագույն դերասան «Ոսկե Գլոբուսի» է արժանացել Խոակին Ֆենիքսը` «Ջոկեր» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար:




Լրահոս