Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի մեկնարկն իրավական առումով մտահոգիչ է. Արդարադատության նախկին փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի մեկնարկին՝ գրելով.

Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի մեկնարկն արդեն իսկ իրավական առումով մտահոգիչ է:

Բանն այն է, որ համաձայն ՀՀ 2019-2023թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 1-ին հավելվածի (ՀՀ Կառավարության 10.10.2019թ. թիվ 1441-Լ որոշում)՝ դրա կազմավորման կարգը պետք է սահմանվեր ոչ թե ՀՀ Վարչապետի, այլ Կառավարության որոշմամբ, մինչդեռ մինչ այս պահը՝ որպես հանձնաժողովի կազմավորման իրավական հիմք բացառապես մատնանշվում է ՀՀ Վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշումը:

Ցայսօր առկա չէ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմավորման կարգը սահմանող ՀՀ Կառավարության որևէ հրապարակված որոշում, ինչը հիշյալ ռազմավարության պահանջն է:

Ավելի պարզ ասած՝ մինչ այս պահն ընթացող գործընթացներն արդեն իսկ հակասում են դատաիրավական բարեփոխումների հաստատված ռազմավարությանը:




Լրահոս