Լեգենդար բասկետբոլիստի կինը գրառում է կատարել ողբերգական կորուստների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի կինը` Վանեսա Բրայանտը, իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ ամուսնու եւ դստեր ողբերգական մահվան վերաբերյալ. «Շնորհակալ եմ այն միլիոնավոր մարդկանց, որոնք մեզ աջակցեցին այս սարսափելի պահերին: Բառեր չեմ կարող գտնել այա պահը նկարագրելու համար, ինձ միայն օգնում է այն փաստը, որ Կոբին ու Ջիանան գիտեին` որքան սիրված են: Այս պահին կուզեի միայն գրկել ու համբուրել նրանց: Նրանք չափազանց շուտ լքեցին մեզ»,- գրել է Վանեսա Բրայանտը:

Հիշեցնենք, որ Կբի Բրայանտի ուղղաթիռի կործանումից զոհվել էին բոլոր 9 ուղեւորները:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս