Աժ արտահերթ նիստին ընդառաջ. ինչ իրավիճակ է խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որն ըստ էության նպատակ ունի չեզոքացնել Սահմանադրական դատարանին սահմանադրական փոփոխությունների գործընթացից:

Մասնավորապես, այժմ պահանջ է առկա, որ նախագիծը քվեարկության դրվելուց առաջ այն պետք է ուղարկել ՍԴ, եւ իշխանական պատգամավորն այն առաջարկում է դարձնել ոչ պարտադիր:

Ինչպես նշեցինք, նախագծի հեղինակը Վահագն Հովակիմյանն է, սակայն վերջինս որոշել է մինչեւ փետրվարի վեցը` արտահերթ նիստի օրը, ոչինչ չխոսել եւ բոլոր հարցերին պատասխանել ամբիոնից: Իսկ ահա ԲՀԿ խմբակցությունը քիչ անց խմբակցությունում քննարկում  է անցկացնելու այս նախագծի հարցով՝ քննարկելու իրենց դիրքորոշումը: Ըստ էության խմբակցությունը դեմ կքվեարկի իշխանական խմբակցության առաջարկին:




Լրահոս