Ինչ վիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտաճանապարհներին ձյուն է տեղում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Սևանի կղզուց մինչև Դիլիջանի թունել (տեսանելիությունը` 5-7 մետր) և Ճամբարակի լեռնանցք դժվարանցանելի է բքի պատճառով: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին գետնաբուք է։ Սևանի, Աշոցքի, Լոռիի, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի և Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյանց լեռնանցքը բքի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:




Լրահոս