36-ամյա հետախուզվող տղամարդը բերման է ենթարկվել Առինջ գյուղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 12-ին, ժամը 13.45-ին, Առինջ գյուղի 9-րդ փողոցի մի տնից բերման են ենթարկել 36-ամյա Վարդան Դ.-ին, որը հունվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:




Լրահոս